ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ մի անգամ չի այցելել Ադրբեջան։ Իսկ ահա այդ երկրի
նախագահ Իլհամ Ալիևի հետ Փաշինյանը հանդիպել է ընդհանուր 21 անգամ։
Սա երկրորդ ամենամեծ ցուցանիշն է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումներից հետո։
Փաշինյանն ու Ալիևը 7 անգամ հանդիպել են Բելգիայում, 4 անգամ՝ Ռուսաստանում, 2 անգամ՝ Գերմանիայում ու 1-ական անգամ Ալբանիայում, ԱՄԷ-ում, ԱՄՆ-ում, Ավստրիայում, Մոլդովայում, Շվեյցարիայում, Չեխիայում, Չինաստանում։ Ընդ որում՝ այս հանդիպումներից 12-ը անցկացվել են եռակողմ, 8-ը՝ երկկողմ, 1-ը՝ հնգակողմ ձևաչափով։
Հեղինակներ՝ Անի Ղևոնդյան, Կատյա Մամյան